Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի լողի ֆեդերացիան, Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստացել ամենաբարձր վարկանիշ ունեցող Հայաստանի երկու ներկայացուցիչները` Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք խաղերին կմասնակցեն «սպիտակ քարտ»-ով: Թե Բարսեղյանը, թե Մանուչարյանը մասնակցել են Տոկիոյի ամառային խաղերին ևս:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 12 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը,Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում