Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

5 րոպեի ընթերցում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին:

Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության և Ներքին գործերի նախարարություններից:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կառավարության հակադոպինգային քաղաքականությունը: 

«ՀՀ կառավարությունը, վստահաբար, ոչ է ասել խթանիչներին և մաքուր սպորտի կողմնակից է: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ վերջին 8 տարիներին Հայաստանի որևէ մարզիկի մոտ դոպինգ թեստի դրական պատասխան չի արձանագրվել, այն դեպքում, երբ դոպինգ թեստերի քանակը վերջին տարիներին աճել է շուրջ 140 %-ով: Սա Հայաստանի հակադոպինգային գործակալության ակտիվ գործունեության, ԿԳՄՍ նախարարության՝ մարզական ֆեդերացիաների և մարզիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ոչ ասելով դոպինգին՝ կարողացանք նաև արդյունքներն էապես բարելավել: 2023 թվականին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ասել է նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալությանը՝ արժևորելով պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի աշխատանքը, որը, նախարարի տեղակալի խոսքով, իր գործի մեծ նվիրյալ է:

«Բանիմաց աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի բացարձակապես անկախ Հակադոպինգային գործակալություն: Համատեղ  համագործակցության արդյունքում կարճ ժամանակում ՀՀ օրենսգրքում կատարել ենք որոշակի փոփոխություններ՝ այն լիովին համապատասխանեցնելով WADA-ի պահանջներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ավելացել է նաև Հակադոպինգային գործակալության բյուջեն՝ 54 մլն դրամից հասնելով 87 մլն դրամի: 

Նրա խոսքով՝ եթե նախկինում թեստավորման համար հատկացվում էր 17 մլն դրամ, ապա այժմ այն աճել է շուրջ 2,5 անգամ՝ կազմելով 44 մլն դրամ:

Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստան են ժամանել աջակցելու գործընթացների բարելավմանը: Նրանք ողջունել են դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը, ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունն ու այն հանգամանքը, որ հայ մարզիկները վերջին տարիներին որևէ դրական դոպինգ թեստ չեն հանձնել: Գնահատման թիմի անդամները շեշտել են նաև գործակալությանը տրամադրվող բյուջեի ավելացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ դոպինգի դեմ պայքարում պահանջներն անընդհատ փոխվում և խստացվում են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի  ֆինանսավորումը ՀՀ-ում 2023 թ. 5 անգամ ավելացել է՝ 2018 թ. համեմատ. նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նա նաև ներկայացրել է Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից: 

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որտեղ ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:

Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամներին են ներկայացվել նաև միջգերատեսչական սերտ համագործակցության արդյունքները՝ ՀՀ առողջապահության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Մաքսային ծառայության միջև:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են հետագա անելիքներն ու զարգացման ուղիները:

Հունիսի 25-27-ը նախատեսված գնահատման այցի շրջանակում ԵԽ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամների հետ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

Մարզեր

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում