Սպորտ

Եվրո-2024.  Պորտուգալիան հաղթանակ կորզեց Չեխիայի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024.  Պորտուգալիան հաղթանակ կորզեց Չեխիայի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության F խմբի առաջին տուրում Պորտուգալիան մրցեց Չեխիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Լայպցիգում կայացած խաղի մեկնարկում պորտուգալացիները տիրում էին նախաձեռնությանը, իսկ Չեխիայի ընտրանին էլ հիմնականում հակագրոհում էր: Պորտուգալիան շարունակ գրոհում էր, սակայն վերջին հարվածի հստակություն չկար: 

Հանդիպման երկրորդ կեսի 62-րդ րոպեին Չեխիան, դիրքային գրոհից հետո` բացեց հանդիպման հաշիվը: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Պրովոդը:

Պորտուգալիայի ընտրանին պատասխան գնդակը խփեց 9 րոպե անց: Ինքնագոլի հեղինակ դարձավ Հրանաչը: Պորտուգալիան կարողացավ հաղթանակ կորզել հանդիպման ավելացված րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Կոնկաիկաուն:

Պորտուգալիա-Չեխիա` 2:1:

F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիան կխաղա Թուրքիայի, իսկ Չեխիան` Վրաստանի դեմ: Այդ խաղերը կկայանան հունիսի 22-ին: 

Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լինելուով ընտրանու մեկնարկային կազմում` պատմական արդյունք գրանցեց: Հարձակվողը միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպայի 6 առաջնության: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում