Սպորտ

Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից:  

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթում հաջողություն նոր պաշտոնում։ Նրա բազմամյա փորձն ու սպորտին նվիրվածությունը կդառնա Ուկրաինայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հետագա զարգացման բանալին:

Վանիկ Երանոսյանը հայտնի է իր համառությամբ և պրոֆեսիոնալիզմով, ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ մեդալակիր և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն»,- նշված է հրապարակման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում