Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ի և «Ուրարտու»-ի մրցակիցները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության փոխչեմպիոն Երևանի «Նոա»-ի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հյուսիսային Մակեդոնիայից «Շկենդիա»-ն:
Երևանի «Ուրարտու»-ի մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի էստոնական «Կալև Տալին»-ը:
Հանդիպումների ժամանակացույցը դեռևս հայտնի չէ: