Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան բացման խաղում հաղթեց Շոտլանդիային

2 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Գերմանիան բացման խաղում հաղթեց Շոտլանդիային

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Գերմանիայի ազգային ընտրանին «Մյունխեն Արենա»-ում հյուրընկալեց Շոտլանդիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկնարկային րոպեներին թիմերն ուժային և դիրքային պայքար էին մղում: Բայց Գերմանիան առաջինն իրացրեց իր պահը: 10-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով` Եվրոպայի առաջնության առաջին գոլը խփեց Ֆլորիան Վիրցը: Գոլից հետո էլ գերմանացիները շարունակ տիրում էին գնդակին: Եվ ընդամենը 9 րոպե անց`19-րդ րոպեին, երկրորդ գնդակն ուղարկեցին Շոտլանդիայի դարպասը: Բազմաքայլ գրոհը եզրափակեց Զամալ Մուսիալան: Խաղակեսի վերջում Շոտլանդիան մնաց 10 ֆուտբոլիստով: Սեփական տուգանային հրապարակում խաղի կանոները խախտեց Ռայան Պորտեուսը և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կայ Հավերցը: Երկրորդ կեսում գերմանացիները նախաձեռնությունն իրենց ձեռքն էին վերցրել: Գերմանիան կարողացավ նաև 4-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Փոխարինման դուրս եկած Նիկոլաս Ֆուլկրուգը` դիպուկ հարվածով գրավեց Շոտլանդիայի դարպասը: Շոտլանդիային հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուդիգերը: Բայց այս խաղում վերջին գոլը խփեց Գերմանիան: Աչքի ընկավ Էմրե Զանը:

Գերմանիա-Շոտլանդիա` 5:1:

Գերմանիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հունիսի 19-ին` մրցելով Հունգարիայի հետ: Նույն օրը Շոտլանդիան կխաղա Շվեյցարիայի դեմ:

Բաժին

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

Սպորտ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Սպորտ

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում