Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

6 րոպեի ընթերցում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը դեռևս ունի մեկ կին մասնակից Փարիզի Օլիմպիական խաղերում: Եվ միակ կին մասնակիցը հրաձիգ է:

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Էլմիրա Կարապետյանն է, որն առաջինն է Հայաստանի համար ՕԽ ուղեգիր նվաճել:

Էլմիրա Կարապետյան

Հրաձիգ

30 տարեկան

աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

Փարիզ-2024-ը երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` հուլիսի 27, 28

 

-Էլմիրա, ինչպե՞ս են ընթանում Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները:

-Եթե անկեղծ, ապա ես կոնկրետ չեմ էլ կենտրոնացել Փարիզի Օլիմպիական խաղերի վրա: Հանգիստ եմ մոտենում: Առանձնահատուկ ոչինչ չեմ անում, պատրաստվում եմ, ինչպես կպատրաստվեի աշխարհի գավաթին կամ այլ մրցաշարի: Ինձ համար կապ չունի, թե կրակում եմ Հայաստանում, թե դրսում, բոլոր մրցաշարերին նույն մոտեցումն ունեմ` ձգտելով անել առավելագույնը:

-Փարիզ-2024-ը ձեր երկրորդ խաղերն են, արդեն անցած ճանապարհ ունեք, թիկունքում կուտակած փորձ ունեք: Ի՞նչ մտքով, խորհրդով եք մոտենում այս խաղերին:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերը որքան սպասելի էին, այդքան էլ անսպասելի էին: Վերջին պահին ստացվեց ուղեգիրը և ես փորձում էի ամեն ինչ հասցնել ու նաև նախապատրաստությունս էլ փորձում առավելագույնս լավ անել: Հիմա այս խաղերին ես ավելի հանգիստ եմ մոտենում: Ուղեգիրը շատ շուտ նվաճեցի, ժամանակի սղության պակաս չունեի և ժամանակ կար հոգեպես պատրաստվելու համար: Այս ուղեգիրը և այս Օլիմպիական խաղերն ապացուցում են, որ ես պատրաստ եմ: Նախորդին, գուցե պատրաստվելու փուլում էի: 

-Ի՞նչ տվեց ձեզ Տոկիո-2020-ը որպես մարզիկի:

-Տոկիոյի խաղերից շատ դասեր եմ քաղել: Տոկիոյի խաղերն ինձ համար կարևոր նշանակություն են ունեցել: Մի պատմություն կա այդ խաղերի հետ կապված` պատմեմ. եզրափակիչ դուրս գալու համար ինձ չբավարարեց երեք միավոր: Սարսափելի ծանր էի տանում այդ փաստը: Եվ մարզիկների համար նախատեսված ընդհանուր ճաշարանում մի աղջիկ կար, ով որակավորման փուլում 9-րդ հորիզոնականում էր և մեկ միավորով դուրս չէր եկել եզրափակիչ: Նա շատ հանգիստ նստած, վայելում էր իր ճաշը, իսկ ես ողբերգության մեջ էի: Երբ մոտեցա, հարցրեցի, թե ինչպես է, որ այսքան հանգիստ է, նա պատասխանեց. «Գիտես` մի օր ես, մի օր դու: Սա սպորտ է»: Սրանք այն կարևոր բառերից են, որը օգտագործում եմ մինչ օրս: 

-Էլմիրա, Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո դուք մայրացաք: Ժողովուրդն ասում է՝ աշխարհը փոխվում է մայրանալուց հետո: Ի՞նչն է փոխվել ձեզ մոտ:

-Իրականում, որքան էլ ասում են, որ մայրանալը, հղիության շրջանը հրաշալի երևույթ է` սուտ է: Դա ամենադժվար ու ամենածանր շրջանն է ամեն աղջկա համար: Սակայն երբեք չես էլ կարող պատկերացնել, թե ինչ բացառիկ զգացողություն է, այն, ինչ զգում ես երեխայիդ նկատմամբ, որևէ այլ պարագայում չես զգա դա: Բայց հիմա, այն ինչ ժամանակին վախ էր առաջացնում, հիմա բնավ էլ վախենալու չէ: 

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում հիմա: 

-Սովորել եմ ինքս ինձ մոտիվացնել: Գիտեմ, որ ձեր հարցի ճիշտ պատասխանը կլիներ այս կամ այն երևույթը, բայց ինձ մոտիվացնում է կյանքը: Այն կարծիքին եմ, որ ամեն մարդ պետք է ինքն իրեն մոտիվացնի, պետք չէ սպասի այլոց: Փոքր տարիքում ուրախ էինք ամեն մանրուքի համար, հիմա` ոչ: Կարող ենք կրկին, ինչպես մանուկ հասակում էինք ուրախ ամեն ինչով, հիմա էլ սովորենք ուրախանալ առօրյա փոքր երևույթներից: 

-Գիտեք, նկատել եմ, որ հաճախ գրառումներ եք կատարում նոթատետրում: Ի՞նչ եք գրում:

-Ինձ բնավ դուր չի գալիս հեռախոսի մեջ նշումներ անելը, միշտ թուղթ և գրիչն եմ օգտագործում: Երբ գրում ես առաջին բառը սևով սպիտակ վրա, հետագա ամբողջ տեքստը շարադրվում է ինքնըստինքյան: Այդ ժամանակ հստակ գիտես, թե որտեղ ես դու հիմա և ուր ես ուզում գնալ հետագայում:

-Հնարավո՞ր է, որ մի օր գրքի վերածեք գրվածքները:

-Հնարավոր է (հեղ. ժպտում է):

-Ի՞նչն է փոխվելու հուլիսի 28-ից հետո (հեղ. այդ օրը կկայանա հրաձգության եզրափակիչը), եթե ձեզ հաջողվի Օլիմպիական խաղերի մեդալակիր դառնալ` ձեր ձեռքում պահելով այդ բաղձալի, կես կիլոգրամ կշռող մեդալը:

-Լիահույս եմ, որ այս նույն հարցը ձեզանից կստանամ հուլիսի 28-ին և ես մեծ սիրով կպատասխանեմ դրան Ֆրանսիայում:

-Խոստանում եմ տալ ձեզ այդ հարցը: Առաջ անցնելով, արդյոք ձեր ամբողջ կարիերայի ընթացքում կա՞ մի մրցաշար, որը կուզեիք վերապրել:

-Ոչ, չկա: Ամեն մրցաշար, իր զգացողությունը, առանձնահատկությունն ունի:  Դրանք պետք է ապրել մեկ անգամ: 

-Եվ գալով նախնական զրույցում ունեցած քննարկմանը: Խնդրում եմ, բացեք փակագծերը և պատմեք օլիմպիական ջահի փոխանցումավազքի ձեր մասնակցության մասին:

-Ինձ համար էլ էր անակնկալ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը միասին են որոշել: Օրերի ընթացքում իմ էլեկտրոնային փոստին նամակ եկավ, որ ընտրված եմ որպես ջահի փոխանցումավազքի մասնակից: Եթե չեմ սխալվում, վազելու եմ 200 մետր, հուլիսի 17-ին, Փարիզի մոտակա քաղաքներից մեկում:

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն….

-Պարզապես Փարիզի Օլիմպիական խաղեր:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Տնտեսություն

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում մասնակցել է քննարկման

Եվրոպա

ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում մասնակցել է քննարկման

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Երևանում մեկնարկած գագաթնաժողովում հայ և արտասահմանցի փորձագետները կքննարկեն Սևանա լճի խնդիրներն ու կառաջարկեն գործարկելի լուծումներ

Հայաստան

Երևանում մեկնարկած գագաթնաժողովում հայ և արտասահմանցի փորձագետները կքննարկեն Սևանա լճի խնդիրներն ու կառաջարկեն գործարկելի լուծումներ

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Եվրոպա

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Press Room Videos

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Կոնգրեսականներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը ԼՂ-ի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

Ամերիկա

Կոնգրեսականներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը ԼՂ-ի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է նաև տիեզերական ուսումնասիրությունների բնագավառում

Ասիա

Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է նաև տիեզերական ուսումնասիրությունների բնագավառում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում