Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն անկլավների հարցով մտահոգության հիմքեր չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն անկլավների հարցով մտահոգության հիմքեր չի տեսնում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշի անկլավների մասին ընդդիմադիրների բարձրաձայնած մտահոգություններին: Ընդդիմադիրների խոսքով, այդ անկլավները կարող են թիրախավորվել սահմանազատման գործընթացում:

 «Նախ, այն փաստաթղթում, որը ստորագրվել և երկկողմ հաստատվել է, ֆիքսված է, որ անկլավների հարց չկա։ Երկրորդ, մենք անկլավների քննարկման հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում։ Կա Արծվաշենը՝ մեր հայկական անկլավը, և որևէ խնդիր չենք տեսնում որևէ փուլում այդ քննարկումը սկսելու։ Չենք կարծում, որ դա օրակարգային հարց է, որի շուրջ մենք պետք է անհանգստանանք կամ մտավախություն ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ անկլավների քննարկման ժամանակ պետք է կարևորել իրավական փաստաթղթավորումը: 

«Միշտ ասել ենք, որ շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված։ Եթե այդ տարածքները իրավական փաստաթղթավորում ունեն, ապա ոչ մի խնդիր չենք տեսնում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա նա հավելեց, որ Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում, և այս համատեքստում պետք է լուծվի նաև դրա ճանապարհի խնդիրը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում