Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 21-ին ժամը 10։52-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։
Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սան և 29 աշխատակից։