Քաղաքականություն

Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը միջազգային հարթակներում մշտապես փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը և ցանկություն կա, որ Մոսկվան էլ միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։ 

Նրա խոսքով՝ միջազգային հարթակներում փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգում  է, և Երևանը նպատակ ունի այդ ավանդույթը շարունակել։

«Մյուս կարևոր ցուցանիշը միջազգային հարթակներում համագործակցությունն է։ Մենք մշտապես փորձում ենք ըմբռնմամբ վերաբերվել Ռուսաստանի Դաշնության շահերին, ցանկություն և ընկալում կա, որ ռուսական կողմը ևս միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը»,-նշել է Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հարաբերությունները զարգացնել՝ հիմնվելով փոխշահավետ գործընկերության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, որը համապատասխանում է երկու երկրների շահերին։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է համարվում նաև տնտեսական գործընկերությունը, որտեղ նկատվում է կայուն դրական արդյունք, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում