Երևանի քաղաքապետարանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնում են նոր ծրագիր՝ «Հունիսի 1-ը` օպերային աստղերի հետ»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ մրցութային փուլը հաղթահարած 10-17 տարեկան պատանի տաղանդավոր երգիչ-երգչուհիները ս.թ. հունիսի 1-ին կայանալիք բացօթյա բացառիկ համերգային ծրագրում հնարավորություն կստանան ելույթ ունենալու օպերային աստղերի հետ:
Նախագծի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող հայտաձևն ու այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մրցույթն անցկացնելու կանոնակարգը կհրապարակվի լրացուցիչ:
Հայտերի ընդունման ժամկետը՝ փետրվարի 3-ից մարտի 3-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 011-514-197: