Քաղաքականություն

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

2 րոպեի ընթերցում

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծը հասարակական նախաձեռնություն է և չի պարունակում կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ ժամկետների մեջ հույս ունի անդամակցել Եվրոպական միությանը և ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը պատրաստվում համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։  

Միրզոյանը հիշեցրել է, որ կառավարության որոշման մեջ խոսք չի գնում կոնկրետ ժամկետների մասին։ 

«Օրինագիծը հանրային փաստաթուղթ է և դրանում դեռևս ժամկետների կամ կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չի գնում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է։ Կազմակերպությունները հավաքել են անհրաժեշտ 50․000 ձայն, ինչպես սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ, և այժմ այս նախաձեռնությունն ինքնաբերաբար վերածվել է օրինագծի և կքվեարկվի խորհրդարանում։ Կառավարությունը հավանություն է տվել այս օրինագծին, և ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը դրան կողմ կքվեարկի»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ օրինագծով այլ բան չի ենթադրվում։ 

Անդրադառնալով միաժամանակ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին հարցին՝ Միրզոյանը նշել է, որ բոլոր փորձագետները և տեսաբաններն ասում են, որ այդ հարցում կան հակասություններ։ 

«Ես չէ, որ պետք է դատեմ․ եթե նման հարց ծագի, ապա, հավանաբար, պետք է հասկանալ՝ ինչ անել»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հարցն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում