Կրթություն

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը

1 րոպեի ընթերցում

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը

Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեփոխումների հիմնական ուղղությունը կենտրոնացած է մանկավարժական կադրերի համալրման և աջակցման վրա:

Սվաջյանը նշեց, որ մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ պակաս:

«Բազմաթիվ մանկապարտեզներում, հատկապես մարզերում, ունենք մանկավարժների լուրջ խնդիր։ Շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի հաստիքները, սակայն դրանք չեն համալրվում։

Օրենքում նախատեսվում է լիազորող նորմ, որը թույլ կտա փոխհատուցել մանկավարժների տրանսպորտային ծախսերը: Այս մեխանիզմը կիրառվում է արդեն դպրոցական և մասնագիտական ուսուցման համակարգերում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Այն խթանում է հարակից բնակավայրերից մանկավարժների ներգրավումը»,-ասաց Սվաջյանը։

Նախագծով  առաջարկվում է 20 կրեդիտ նախադպրոցական կրթության, մանկավարժահոգեբանական աջակցության վերապատրաստում անցած միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժներին տալ իրավունք աշխատելու մանկապարտեզներում՝ որպես դաստիարակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում