Եվրո-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի (B խումբ) առաջին խաղում Իսպանիան ուժերը չափեց Խորվաթիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իսպանիան տիրել էր գնդակին և խորվաթները հիմնականում պաշտպանվում էին: «Կարմիր Ֆուրիա»-ն կարողացավ իրացնել իր պահը` արագ հակագրոհներից մեկի ժամանակ բացելով հաշիվը: Դիպուկությամբ աչքի ընկավ Ալվարո Մորատան: Րոպեներ անց Իսպանիան երկրորդ գնդակն էլ խփեց: Գոլի հեղինակ դարձավ Ֆաբիան Ռուիզը: Խաղակեսի վերջակետը դրվեց ավելացված ժամանակի երկրորդ րոպեին, երբ Իսպանիայի երրորդ գնդակը խփեց Կարվախալը:
Երկրորդ կեսում Խորվաթիան ամեն գնով փորձում էր բեկել հանդիպման ընթացքը, սակայն նրանք չիրացրեցին անգամ նշանակված 11 մետրանոց հարվածը: Իսկ Իսպանիան հստակ էր գործում պաշտպանությունում:
Իսպանիա-Խորվաթիա`3:0:
B խմբում Երևանի ժամանակով 23:00-ին Իտալիան կմրցի Ալբանիայի հետ:
Երկրորդ տուրում Իսպանիան հունիսի 20-ին կխաղա Իտալիայի հետ, իսկ Խորվաթիան հունիսի 19-ին կմրցի Ալբանիայի դեմ: