Սպորտ

Եվրո-2024. Իտալիան պարտության մատնեց Ալբանիային

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Իտալիան պարտության մատնեց Ալբանիային

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Իտալիան մրցեց Ալբանիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դորտմունդում կայացած խաղի մեկնարկից 23 վայրկյան անց Ալբանիան առաջ անցավ հաշվի մեջ: Դարպասի վերին անկյունը գրավեց Բայրամին: Սա Եվրոպայի առաջնություններում ամենաարագ գոլն էր: Իտալիան հաշվի հավասարությունը վերականգնեց 10-րդ րոպեին` Բաստոնին գրավեց մրցակցի դարպասը: Իտալիայից ևս 5 րոպե պահանջվեց արդեն հաշվի մեջ առաջ անցնելու համար: 15-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Բարելան: 

Երկրորդ կեսում Իտալիան տիրում էր նախաձեռնությանը, իսկ Ալբանիան շեշտը դրել էր հակագրոհների վրա: Սակայն երկու հավաքականներից և ոչ մեկ չիրացրեց իր պահը: 

Իտալիա-Ալբանիա` 2:1:

Այժմ B խմբի առաջատարները 3-ական միավորով Իտալիան և Իսպանիան են:

Երկրորդ տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Իսպանիայի հետ, իսկ Խորվաթիան հունիսի 19-ին կխաղա Ալբանիայի դեմ: 

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում