Սպորտ

Ջոկովիչը հաղթեց Ալկարասին ու Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը հաղթեց Ալկարասին ու Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց իսպանացի Կարլոս Ալկարասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից առաջինի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում մրցեցին Նովակ Ջոկովիչն ու Կարլոս Ալկարասը:  3 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում