Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակչում Սաբալենկան մրցեց աշխարհի 32-րդ ռակետ ռուս Անաստասիա Պավլյուչենկովայի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղն ունեցավ 3 սեթ և աշխարհի առաջին ռակետը հաղթեց 6:2, 2:6, 6:3 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: