Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են կանանց 80-րդ և տղամարդկանց 85-րդ առաջնությունների նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարի այս տուրում հաղթանակ է տոնել միայն Տիգրան Հարությունյանը: Ոչ-ոքի են ավարտվել Դավթյան-Գրիգորյան, Ագասարով-Հովհաննիսյան, Ղարիբյան-Սարգսյան, Պետրոսյան-Անդրիասյան պարտիաները: Այժմ տղամարդկանց մրցաշարի առաջատարը մնում է Ռոբերտ Հովհաննիսյանն, ով վաստակել է 5,5 միավոր: 5-ական միավոր ունեն Արթուր Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը:
Կանանց մրցաշարի նախավերջին տուրում միայն մեկ պարտիա է ավարտվել ոչ-ոքի: Միավորը կիսել են Սուսաննա Գաբոյանն ու Աննա Խաչատրյանը:
Հաղթանակ են տարել Նվարդ Հայրապետյանը, Մարիամ Ավետիսյանը, Միլենա Գասպարյանն ու Պոլինա Կոբակը:
Կանանց առաջնության առաջատարը մնում է Սուսաննա Գաբոյանը` վաստակած 6 միավորով: 5,5-ական միավոր ունեն Մարիամ Ավետիսյանն ու Աննա Խաչատրյանը: