Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նախաձեռնությամբ միակողմանի խզվել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ աշխատանքային պայմանագիրը:
Խաշմանյանը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2024 թվականի հուլիսին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է: