Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը ներկա էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստին, որի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի  նախագահ ընտրվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ծանրամարտը Հայաստանում երկար տարիների ավանդույթ ունի: Դեռևս 2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերից սկսած՝ Հայաստանը միշտ օլիմպիական մեդալներ է նվաճել: Եվ այս ամենը մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ծանրամարտը զգալի տեղ է զբաղեցնում: Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանում ծանրամարտն առաջին տեղերում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ ասաց Ջալուդը: 

Նա առանձնակի ընդգծեց, որ ծանրամարտը խորը արմատներ ունի Հայաստանում: 

«Արայիկ Հարությունյանը մեծ աշխատանք է տարել հայկական ծանրամարտում վերջին տարիներին, հատկապես Երևանում կայացած Եվրոպայի առաջնության շրջանակներում: Եվ այժմ 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացումը վստահված է Հայաստանին, որը նաև վարկանիշային է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար: Վստահ ենք, որ հրաշալի կազմակերպված առաջնություն կլինի»,-ասաց Միջազգային ֆեդերացիայի նախագահը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում