Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 7-րդ տուրի հերթական հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Զալցբուրգ»-ին, առավելության հասավ 5:1 հաշվով:
«Ինտեր»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սպարտա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ինտեր»-ի ամբողջ խաղին:
«Միլան»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Ժիրոնա»-ին, իսկ «Սելթիկ»-ը` «Յանգ Բոյս»-ին, «Արսենալ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամո»-ի դարպասը: Նույն հաշվով «Ֆեյենորդ»-ը պարտության մատնեց «Բավարիա»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն զիջեց ՊՍԺ-ին 4:2 հաշվով:
«Լայպցիգ»-ը տանը հաղթեց «Սպորտինգ»-ին 2:1 հաշվով, Դոնեցկի «Շախտյոր»-ը գերազանցեց «Բրեստ»-ին 2:0 հաշվով: