Սպորտ

Եվրո-2024. Հունիսի 16-ին կայանալիք խաղերը

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Հունիսի 16-ին կայանալիք խաղերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 16-ին կկայանա  C և D խմբերի երեք հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 17:00-ին Լեհաստանը ուժերը կչափի Նիդերլանդների հետ (D խումբ):

C խմբում Սլովենիան կփորձի գերազանցել Դանիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին, իսկ 23:00-ին Սերբիան կխաղա Անգլիայի հետ: 

Գերմանիայի 10 քաղաքները` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարդը հյուրընկալել են Եվրոպայիառաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որըտեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում