Սպորտ

Մատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-ից

1 րոպեի ընթերցում

Մատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի երկարամյա պաշտպան Մատս Հյումելսը հեռանում է ակումբից:

«Սիրելի երկրպագուներ, ավելի քան 13 տարի անց ավարտվում է իմ ճանապարհը «սև-դեղին» ակումբում: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք էր այսքան երկար հանդես գալ «Բորուսիա»-ում և լինել այս ճանապարհի մի մասը: Պատիվ եմ ունեցել այստեղ հանդիպել անթիվ հրաշալի մարզիչների և ֆանտաստիկ խաղացողների:  Ես մատներս խաչած եմ պահում, որպեսզի բոլորդ հնարավորինս շուտ հանդիպեք «Բորզիգպլաց» հրապարակում և տոնեք նոր հաղթանակներ: Կկարոտեմ ձեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Հյումելսը:

Մատս Հյումելսը Դորտմունդի «Բորուսիա»-ում առաջին հանդիպումն անցկացրել է 2008 թվականին: Պաշտպանը մի քանի տարի հանդես է եկել Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Հյումելսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ ակումբային կարիերայի ընթացքում դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: 

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում