Սպորտ

Եվրո-2024. Բելգիան մեկնարկային խաղում զիջեց Սլովակիային

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Բելգիան մեկնարկային խաղում զիջեց Սլովակիային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբի առաջին տուրումԲելգիան մրցեց Սլովակիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆրանկֆուրտում կայացած խաղի մեկնարկից 6 րոպե անց,Սլովակիան առաջ անցավ հաշվի մեջ` օգտվելով Բելգիայի ընտրանու պաշտպանների սխալից:Գոլի հեղինակ դարձավ Շրանցը: Առաջին կեսում Բելգիան մի շարք լավ հնարավորություններ ուներհաշվի հավասարությունը վերականգնելու համար, սակայն Սլովակիան վստահ էր գործումպաշտպանությունում:

Երկրորդ կեսը մեկնարկեց Բելգիայի դիրքային առավելությամբ, բայց սլովակները կարողանում էինանթերի գործել պաշտպանությունում: Բելգիան նախաձեռնությունն իր ձեռքում էր պահում, սակայնմրցակցի դարպասը գրավել չէր հաջողվում: Բելգիան երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չհաշվեց դրանք:

Բելգիա-Սլովակիա`  0:1:

Երկրորդ տուրի շրջանակներում Ուկրաինան հունիսի 19-ին կխաղա Սլովակիայի, իսկ Ռումինիանհունիսի 20-ին` Բելգիայի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում