Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի անդրանիկ տուրում Ֆրանսիայի ընտրանին ուժերը չափեց Ավստրիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դյուսելդորֆում կայացած խաղի մեկնարկային րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել: Ավստրիան գործում էր թիմային ոգով, իսկ Ֆրանսիան փորձում էր հաջողության հասնել ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ: Ֆրանսիան 38-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Ավստրիայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վյուբերը:  Երկրորդ կեսում Ֆրանսիայի ընտրանու գրոհները եզրափակում չէին ստանում: Ավստրիան վստահ էր գործում պաշտպանությունում:  

Ֆրանսիա-Ավստրիա`1:0:

Երկրորդ տուրում Ֆրանսիան կխաղա Նիդերլանդների (հունիսի 21), իսկ Ավստրիան` Լեհաստանի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում