Սպորտ

Գաբրիել Սարգսյանը «Teplice Open 2024» միջազգային մրցաշարի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը «Teplice Open 2024» միջազգային մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել «Teplice Open 2024» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ու ևս 40 շախմատիստ ունեն 2-ական միավոր: Մեկնարկում Գաբրիել Սարգսյանը գերազանցել էր Լեհաստանից Պիոտր Կոնդիսին, իսկ երկրորդ տուրում` Թուրքիայից Ատիլա Կուրուին:

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Teplice Open 2024» միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 300 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է:

«Teplice Open 2024» միջազգային մրցաշարը կեզրափակվի հունիսի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում