Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության նիստի ավարտին հայտարարել է հուլիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելովբրիտանական Sky News հեռուստաալիքին:

« Հիմա ժամանակն է, որ Բրիտանիան ընտրի մեր ապագան, որոշելով, թե արդյոք մենք ցանկանում ենք հիմնվել այն առաջընթացի վրա, որին մենք հասել ենք, թե դիմենք ռիսկի և նորից վերադառնանք սկզբնակետ՝ առանց հստակ պլանի: Այսօր ավելի վաղ Նորին Մեծություն Թագավորի հետ զրույցում ես խնդրեցի արձակել խորհրդարանը։ Թագավորը բավարարեց այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- հայտարարել է Սունակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում