Միջազգային

Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեքսիկայի հյուսիսային Նուևո Լեոնի նահանգում նախընտրական արշավի ժամանակ փլուզվել է բեմը, որի հետևանքով 9 մարդ է մահացել, շուրջ 50 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Նուևո Լեոնի նահանգապետ Սամուել Գարսիային։

Զոհերի թվում են 8 չափահասներ և 1 երեխա։

Նախընտրական արշավն անցկացնում էր «Քաղաքացիների շարժում» կուսակցությունը։ Այս քաղաքական ուժից նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսը հայտնել է, որ Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում բեմի փլուզման պատճառ է դարձել ուժգին քամին։ Ալվարես Մայնեսը հայտնել է, որ կկասեցնի նախընտրական գործունեությունը, և հույս է հայտնել, որ իշխանությունները կհետաքննեն տեղի ունեցածը։

Նահանգապետը բնակիչներին հորդորել է տնից դուրս չգալ մոլեգնող փոթորկի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում