Հասարակական

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը

1 րոպեի ընթերցում

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրակրթական նոր չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, դպրոցներում փոխվել է նաև գնահատման համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։

«Տարրական դասարաններում առհասարակ դուրս է եկել միավորային գնահատումը և միայն բնութագրող գնահատման միջոցով են երեխաները գնահատվում, իսկ միջին և ավագ դպրոցում թե՛ միավորային, թե՛ բնութագրող գնահատման միջոցով»,-ասաց Սվաջյանը։

Նա կարևորեց, որ այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում, որի փոխարեն սովորողը բնութագրվում է իր ունեցած նույնիսկ փոքր առաջընթացով։

«Այնուամենայնիվ, մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ուսումնական վիճակը և այս երեխաների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից, որպեսզի լրացնեն բացթողումները»,-հավելեց փոխնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում