Սպորտ

Բռնցքամարտի թիմերն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի թիմերն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն առաջին մարզումն են անցկացրել Թաիլանդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում մեկնարկում է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը:

Հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում