Հասարակական

Հայկ Ղևոնդյանի որդին դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Հայկ Ղևոնդյանի որդին դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, որը նախօրեին ձերբակալվել էր իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով, դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- գրել է նա։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել է իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում