Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանում մեկնարկող առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա 16:30-ին, որին էլ կհաջորդի 8 քաշային կարգերի մեդալային եզրափակիչները: Մրցումային երեք օրերին որակավորման մենամարտերը կկայանան առավոտյան, իսկ երեկոյան մրցահերթում կխաղարկվեն մեդալները:

Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am