Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Իսրայելում և Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1600-ի, ավելի քան 6400 մարդ վիրավոր է

Իսրայելում և Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1600-ի, ավելի քան 6400 
մարդ վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում զոհերի թիվը հասել է 1600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 6400-ը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հրապարակած վերջին տեղեկությունները։

Հոկտեմբերի 9-ի երեկոյան տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում, ընդհանուր առմամբ, զոհվել է ավելի քան 900 մարդ, որոնց թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 2616 մարդ վիրավորվել է։

Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 687 պաղեստինցի, ևս 3800 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 17 պաղեստինցի, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 295 մարդ։

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային տեղահանումները շարունակվել են, տեղահանվածների թիվը հասել է 187 518-ի, սակայն ակնկալվում է, որ այս թիվը կաճի։

Գերի վերցվածների մասին տեղեկությունները տարբեր են։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 50 հոգու։ Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերի է վերցրել և Գազա տեղափոխել շուրջ 150 մարդու։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը և նրա կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am