Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական 
համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի  Դատոն քաղաքում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:  

Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ 

Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը: 

Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am