Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը շարունակելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը շարունակում է կրճատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) նախատեսված պայմանների կատարման պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիին։

«ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածի հիման վրա՝ կողմերի՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում Իրանն օրինական իրավունք ունի պատասխանելու հայելաբար և կրճատելու պարտավորությունները, և այժմ մենք գտնվում ենք այդ պարտավորությունների կրճատման փուլում», - ասել է նա։

Ինչպես նշել է ԻԱԷԿ-ի ղեկավարը, պայմանագրում նախատեսված են պարտավորություններ, որոնք կողմերը չեն կատարել։

«Միացյալ Նահանգները դուրս է եկել գործարքից, բայց միևնույն ժամանակ մյուս երկրներին թույլ չի տալիս համագործակցել մեզ հետ», - հավելել է նա։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակը և Գերմանիան 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2018 թվականին միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից։

ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից միջուկային գործարքի կողմերը Վիեննայում բանակցություններ են վարել Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն մի քանի փուլերից հետո՝ 2022 թվականի նոյեմբերին, բանակցությունները փակուղի են մտել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում