Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոյարսկի երկրամասի դատարանը չորս ադրբեջանցու մեղավոր է ճանաչել 2023 թ. օգոստոսին Կրասնոյարսկի Շարիպովո քաղաքում տղամարդու սպանության և ամուսնական զույգի սպանության փորձի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ինտերֆաքս»-ի թղթակիցը հայտնում է դատարանի դահլիճից։

«Դատարանը որոշում է ընդունել մեղավոր ճանաչել ամբաստանյալներին…. (նրանցից մեկին) դատապարտել է 17 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: (Խմբ․՝ մյուսները դատապարտվել են) յուրաքանչյուրը 4 տարի ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում», - ասել է դատավոր Անդրեյ Արտեմենկոն։

Բացի այդ, հանգուցյալի մերձավոր ազգականի օգտին ամենաերկար պատիժը ստացած անձից բռնագանձվել է բարոյական վնասի փոխհատուցում՝ 1 մլն ռուբլու չափով։

Ինչպես «Ինտերֆաքս»-ին պարզաբանել են Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ամբաստանյալները ֆիզիկական անձի հետ պայմանագրով աշխատել են Ռուսաստանում՝ կատարելով ավտոճանապարհային աշխատանքներ։

2023 թ. օգոստոսին Շարիպովոյում չորս ադրբեջանցի էր ձերբակալվել տեղի բնակիչների հետ մահացու ծեծկռտուքի գործով։

Հետաքննության վարկածով՝ Շարիպովոյի 6-րդ միկրոշրջանում վիճաբանություն է տեղի ունեցել Ադրբեջանի երեք քաղաքացիների և տեղի երեք բնակիչների միջև. «հարբած վիճակում գտնվող կասկածյալները հետամտել են անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգն ու նրանց ծանոթը պաշտպան են կանգնել նրան»:

Ինչպես նշում է հետաքննությունը, օտարերկրացիները կանչել են իրենց ընկերոջը, որը բերել է ամրան և երկու շինարարական քլունգ-մուրճ, որից հետո չորս հոգով նրանք հարձակվել են տուժածների վրա և ամրանով ու մուրճերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց։ Ամբաստանյալներից մեկն իր մոտ եղած դանակով հարված է հասցրել: Դանակով ստացած վերքերից 30-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա տուժողն ու նրա 25-ամյա կինը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Չեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայող է զոհվել

Կրեմլն անարդյունավետ է համարում Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում անցկացված համաժողովը՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Միջազգային

Կրեմլն անարդյունավետ է համարում Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում անցկացված համաժողովը՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Միջազգային

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

Միջազգային

Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ

Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով

Միջազգային

Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում