Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայող Հուսեյնովի մարմինը հայտնաբերել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում։
Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ինանհետ կորել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նախիջևանի Սադարակի շրջանի Գյուննյութ բնակավայրի մոտ։