Հասարակական

IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար

2 րոպեի ընթերցում

IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։մ IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին` Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար:

Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով Կովկասյան ազնվացեղ եղջերուների տեսակը Հայաստանի տարածքում 1954 թվականին արդեն անհետացել էր, ու կենդանին ընդգրկվեց Հայաստանի Կարմիր գրքում: WWF - Հայաստանի ջանքերով արդեն տարիներ շարունակ իրականացվում է մանրամասն մշակված ծրագիր` Կովկասյան ազնվացեղ եղջերուներին բազմացնելու և Հայաստանում վերաբնակեցնելու նպատակով:

Այսպիսի մեծ նշանակությամբ նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել միայն համախոհների հետ միավորվելով, ուստի IDBank-ն ընդունել է Dalma Garden Mall-ի #GREENCHALLENGE կանաչ մարտահրավերը` միանալու WWF - Հայաստանի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրին:

Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է. Բանկը պարբերաբար իրականացնում է բնապահպանական նշանակության նախագծեր գործընկեր Իդրամ ընկերության հետ: Ի դեպ, ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ ծրագիրը ևս բնապահպանական էր. «Մի դրամի ուժն» ուղղվեց Իմ անտառ Հայաստան հիմնադրամին` անտառվերականգնման ծրագրերն ի կատար ածելու համար:

Դալմայի և WWF - Հայաստանի հետ համագործակցության շրջանակում IDBank-ը նվիրատվություն է կատարում ծրագրին և աջակիցը դառնում ազնվացեղ եղջերուների վտանգված տեսակի բազմացման ու վերաբնակեցման գործի։

GREEN CHALLENGE-ի նպատակն է փոքր ներդրումով մեծ ազդեցություն ունենալ՝ համախմբելով Հայաստանի սիմվոլների պահպանությամբ մտահոգված ընկերություններին, և համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի բնություն բաց թողնել թվով 10 եղջերուի։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում