Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: ՀՀ վարչապետն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:

Միխայիլ Զիբերթն իր հերթին շեշտել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ ԵՄ հանձնառությունն ու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը: Միխայիլ Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում