Սպորտ

«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի 3 ֆուտբոլիստ կշարունակի համագործակցությունը երևանյան ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու հարձակվող Լեոն Սաբուան մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն արդեն ավարտվել էին։

Օլեգ Պոլյակովը «Ուրարտու»-ին միացել է 2020 թվականին և մասնակցել է 121 պաշտոնական հանդիպման՝ համարվելով ակումբի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած լեգեոնականը, իսկ Ալեքսանդր Մելիխովն ու Լեոն Սաբուան ակումբին միացել են 2022/23 մրցաշրջանին ընդառաջ՝ անցկացնելով համապատասխանաբար 58 և 43 հանդիպում։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները «Ուրարտուի» հետ միասին դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում