Քաղաքականություն

Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը

1 րոպեի ընթերցում

Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

«ԵՄԿԽ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», - Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների ղեկավարները։ ԵՄԿԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ:

Ներկայում ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի դիտորդներ են հանդիսանում Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում