Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը

3 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումից, ՀՀ դեսպանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը՝ անդրադառնալով, մասնավորապես. Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացներին, ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու երկկողմ ջանքերը և Կիպրոսի շարունակական աջակցությունն այս հարցում:

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունն այդ ուղղությամբ աշխատանքների համատեքստում և շնորհակալություն է հայտնել պատգամավորներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: 

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

«Ֆեյսբուք»-ի մեկ այլ հրապարակման մեջ է նշվում է, որ Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայի համալսարանի եվրոպական և միջազգային հարաբերությունների կիպրական կենտրոնում հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպումը նախագահում էր Նիկոսիայի համալսարանի քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան և կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեաս Թեոֆանուսը։ Դասախոսությանը ներկա էին Կիպրոսում հավատարմագրված դիվանագետներ, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ: 

448788188_863751815786602_2787581544188878464_n.jpg

Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել Հվ․ Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին և առկա խնդիրներին, շահերի բախումներին և համագործակցության հնարավորություններին: 

Դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության մասին, ներկայացվել է ԵՄ-ի հետ հարաբերություններում գրանցվող առաջընթացը։ Խոսել է նաև Կիպրոսի հետ երկկողմ բարեկամական կապերի կարևորության մասին։

Դասախոսությանը հետևել են ունկնդիրների հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես անվտանգության, այնպես էլ ապագային միտված քաղաքականության հիմնախնդիրներին:

 

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում