Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան՝ Էդգարս Ռինկևիչսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում:

Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Լատվիայի նախագահն էլ իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում, ի վերջո, կհաջողվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել, որն էլ կերաշխավորի տարածաշրջանի հարատև խաղաղ զարգացումը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում