Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել: 

«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան–Ադրբեջան հարաբերություններ և Հայաստան–Թուրքիա հարաբերություններ: Մենք սրանց ուղղությամբ տարբեր կերպ ենք աշխատում: Այո, կարող է լինել որոշակի փոխկապակցվածություն: Բայց մեր մոտեցումը հեևյալն է․ եթե լուծելու երկու բարդ բանաձևեր կան, ու դուք այդ բարդ բանաձևերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով, դրանք պետք է բաժանել: Մեր ըմբռնումն ու մոտեցումն այն է, որ մենք ունենք երկու տարբեր ուղղություն»,–ասաց Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց՝ Հայաստանն ակնկալում է, որ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվեն: Նա նկատեց, որ Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար: ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս գործընթացում ժամկետ սահմանված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում