Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Եվրամիության աջակցությամբ միջազգային և հայաստանյան փորձագետները բավականին խորը հետազոտություն են արել և ի հայտ են բերել բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման ներուժ, ընդ որում աշխարհագրական տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Չինաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան և այլն»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ բոլոր ապրանքները բաժանվել են չորս մասի՝ գործող ապրանքներ-գործող շուկաներ, գործող ապրանքներ-նոր շուկաներ, նոր ապրանքներ-գործող շուկաներ, նոր ապրանքներ-նոր շուկաներ։

«Ուսումնասիրվել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք մեր նման տնտեսություն ունեն՝ ինչ ենք մենք արտադրում, ինչ են իրենք արտադրում»,-նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ ներկայում ռազմավարությունը փորձաքննության է ենթարկվում փորձագիտական խմբերի կողմից, որից հետո այն կլրամշակվի և կուղարկվի Ազգային ժողով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում