Տնտեսություն

ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Օրինակ՝ ֆրանսիական ընկերություններն արդեն Հայաստանում են և փնտրում են ներդրումներ անելու հնարավոր ոլորտներ, ընդ որում ոլորտները տարբեր են՝ հագուստի համաշխարհային բրենդներից մինչև ենթակառուցվածքների մեջ ներգրավված ընկերություններ։ Սա քաղաքական ազդակի արդյունք է»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը նշեց, որ վերջերս նա հանդիպել է ֆրանսիացի գործարարների խմբի՝ ելնելով երկրների ղեկավարների քաղաքական հայտարարություններից։

«Կազմակերպվել են B2B հանդիպումներ, մեծ միջոցառում տեղի ունեցավ»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ կան նաև խնդիրներ, որոնք կապված են ոչ թե ԵՄ-Հայաստան օրակարգի, այլ՝ ԵՄ-ԵԱՏՄ օրակարգի հետ։

«Ակնհայտորեն, սանկցիոն գործողություններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության վրա, և մենք դա տեսնում ենք»,-եզրափակեց Պապոյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում