Քաղաքականություն

ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է դեսպանությունների համար նոր շենքերի ձեռք բերման աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Անցած տարի դրա օրինակն էր Միացյալ Թագավորությունում մեր դեսպանության նոր շենքը։ Իսկապես պայմանները խղճուկ էին և ոչ միայն աշխատելու, այլև որևէ հանդիպում անցկացնելու համար պիտանի չէր։ Այս տարի արդեն Ուրուգվայում բացեցինք նոր շենքը՝ հաշվի առնելով համայնքի գործոն և այդ երկրի հետ բարեկամական կապերը։ Նույն ձևով աշխատանքներ ենք տանում թե Փարիզի, թե Թեհրանի, թե այլ ուղղություններով»,- նշեց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում