Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի 
պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

2019 թվականի փետրվարից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, որն այս տարի ավարտեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Լին Թրեյսին դիվանագիտական առաքելությունը կշարունակի Ռուսաստանում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am