Հասարակական

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 22-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում