Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը

ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:

«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման նախապայման է։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում էր։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]